Պան Կի Մունը Լիբանանում անհապաղ նախագահ ընտրելու կոչ է արել
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն Անվտանգության խորհրդի իր զեկույցում մտահոգություն է հայտնել Լիբանանում տիրող իրավիճակի վերաբերյալ` կապված երկրի նախագահի թափուր պաշտոնի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա իր մտահոգությունն է հայտնել երկրի անվտանգության և տնտեսության վրա նախագահի բացակույության թողած հետևանքների առնչությամբ:
Պան Կի Մունը բարձր է գնահատել վարչապետ Թամմամ Սալամի գործունեությունը` կոչ անելով բոլորին համախմբվել և միասնական աշխատանք տանել: Նա կոչ է արել անհապաղ նախագահական ընտրություններ կազմակերպել:
Լիբանանի խորհրդարանի պատգամվորները բաժանված են երկու խմբավորումների, որոնցից մեկի թեկնածուն Սամիր Ջաաջան է,իսկ մյուսինը՝ Միշել Աունը: Տեղեկություններ կան, որ նախագահական ընտրությունները բոյկոտում է քրիստոնեական մեծխմբավորումը, որը գլխավորում է 80-ամյա Միշել Աունը: Իսկ արևմտամետ խմբավորումները դեմ են նրա թեկնածությանը՝կարծելով, որ նա դաշինք կկազմի սիրիամետ &la quo;Հըզբոլլահ»-ի հետ: Մյուս թեկնածուի՝ Սամիր Ջաաջայի ընտրվելուն դեմ ենհատկապես սիրիամետ կուսակցությունները և կազմակերպությունները:
Լիբանանի նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարության ժամկետն ավարտվել է 2014թ.-ի մայիսի 25-ին:Քվերակությոյան կայացման համար անհրաժեշտ է 126 պատգամավորների 86-ի ներկայությունը: Նախագահականընտրությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 30-ին: