Մոսուլում տոնական ընթրիքից հետո ԻՊ-ի 45 ահաբեկիչ է մահացել
ՄիջազգայինԻրաքյան Մոսուլ քաղաքում տոնական ընթրիքից հետո «Իսլամական պետության» 45 ահաբեկիչներ են մահացել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, աղբյուրի տեղեկացմամբ՝ 145 ապստամբներ հավաքվել են իֆթար տոնական ընթրիքի ժամանակ, որն անցկացվում է Ռամադան ամսվա ընթացքում երեկոյան աղոթքից հետո: Դեռ տեղեկություններ չեն հաղորդվում՝ արդյոք ուտելիքը թունավորված է, թե պարզապես անորակ է եղել:
Ավելի վաղ` 2014թ.-ի նոյեմբերին The Times of Iraq–ի տեղեկացմամբ՝ Սիրիայի ազատ բանակի ապստամբներին հաջողվել էր հասնել ԻՊ-ի ճամբար, խոհարար ձևանալ և թունավորել ուտելիքը:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտիիսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքիտարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթհիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշումէ ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: