«Վեցյակը» եւ Իրանը չեն շտապի համաձայնագրի պատրաստման հարցում
ՄիջազգայինՄիջնորդների «վեցյակը» եւ Իրանը հուլիսի 9-ին հայտարարել են միջուկային դոսիեի շուրջը բանակցությունները պաշտոնապես երկարաձգելու մասին: Հակառակ այն կանխատեսումների, թե կողմերը Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորող համաձայնագրի ճակատագիրը կլուծեն հուլիսի լույս 10-ի գիշերը, բանակցությունների մասնակիցները հայտարարել են, որ մտադիր չեն շտապել եւ կկենտրոնանան գործարքի որակի վրա, տեղեկացնում Է Արմենպրեսը:
ՈրեւԷ ժամկետի մասին այս անգամ չի հայտարարվել: Մինչդեռ բանակցություններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրները հաղորդել են, որ նախօրյակին «վեցյակի» արեւմտյան գործընկերները փոխել եւ խստացրել են իրենց դիրքորոշումը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել Է, որ բանակցություններում «խաղագումարները շատ բարձր են», բայց կողմերը մտադիր են շարունակել համաձայնագրի վրա աշխատանքը եւ թույլ չեն տա «շտապեցնել» իրենց: Նրա խոսքով՝»վեցյակը» կշարունակի կենտրոնանալ համաձայնագրի որակի վրա:
«Այն ամենն, ինչի վրա մեք կենտրոնացած ենք, համաձայնագրի որակն Է, եւ դա այն Է, ինչին մենք կնվիրենք ամբողջ աշխատանքը»,- ասել Է Քերին: