Ուկրաինայում ծեծել են «Նավթոգազի» ղեկավարներից մեկին
ՄիջազգայինՈւկրաինայում անհայտ անձինք մահակներով ծեծել են «Նավթոգազ»-ի ղեկավարներից մեկին, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
«Սեփական տան մոտակայքում 3 անհայտ անձ մահակներով ծեծել են «Ուկրնավթ»-ի վերահսկիչ խորհրդի անդամ, «Նավթոգազի» ղեկավարներից Պյոտր Ստոլյարին»,- ասել է «Նավթոգազի» գործադիր տնօրեն Անդրեյ Պասիշնիկը։
Այս պահին տուժածը գտնվում է տանը։