Հունաստանը նախատեսում է մասնավորեցնել նավահանգիստները եւ բարձրացնել նավարկային ընկերությունների հարկերը
ՄիջազգայինՀունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել նավարկային ընկերությունների հարկերը, ինչպես նաեւ հանել կղզիների հարկային արտոնությունները, հաղորդում է Reuters-ը:
Բացի այդ, Հունասըանը պատրաստվում է բարձրացնել ավելացված արժեքի հարկը ռեստորանների համար, վերանայել կենսաթոշակային բարեփոխումները եւ մասնավորեցման խիստ գրաֆիկ սահմանել:
Նշվում է, որ Հունաստանը վարկատուներից 53,5 մլրդ եվրո է ուզում՝ մինչեւ 2018 թվականը հարկային պարտավորությունները կատարելու համար:
Հունական առաջարկությունների պարունակությանը ծանոթ աղբյուրի փոխանցմամբ, Հունաստանի կառավարությունը եւ HRADF պետական ունեցվածքի մասնավորեցման հիմնադրամը մինչեւ այս տարվա հոկտեմբեր մրցույթ կհայտարարեն Պիրեյի եւ Սալոնիկի նավահանգիստների մասնավորեցման համար: