Բաքվում հակաիսրայելական ակցիա է սկսվել
ՄիջազգայինԱդրբեջանի իսլամական կուսակցությունը Բաքվում Իսրայելի դեսպանատան առջեւ բողոքի ցույց է սկսել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով bizimyol.info-ն, բողոքի ակցիան զուգադիպվել է պաղեստինցիների հետ համերաշխության` «Հիշիր Երուսաղեմը» ակցիայի հետ, որն Իրանի իսլամական հեղափոխության նախկին առաջնորդ Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ ամեն տարի նշվում է մահմեդական Ռամադան ամսի վերջին ուրբաթ օրը:
Քանի որ հակասիրայելական ակցիան արտոնված չի եղել, Բաքվի ոստիկանությունն արդեն ձերբակալել է կուսակցության մի քանի ակտիվիստների: