Իրաքյան ուժերն ԻՊ-ի նոր տարածքներ են ազատագրել
ՄիջազգայինԻրաքյան ուժերը Սալահ ադ Դին նահանգում ոչնչացրել են երեք ականապատ մեքենա, որոնք վարում էին մահապարտ-ահաբեկիչները: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Բայջի գործարանի ծայրամասերում:
Իրաքյան ուժերը վերահսկողություն են հաստատել Ֆալլուջա քաղաքի հյուսիսում գտնվող Ղինան և Մատիր գյուղերի վրա: Բախումների հետևանքով մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել, նրանց մի մասը փախուստի է դիմել: Իրաքյան ուժերը շարունակում են գործողություններ ծավալել գյուղերի շրջակա տարածքներն ազատագրելու համար:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտիիսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքիտարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթհիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշումէ ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ: