ԵԿԲ-ն, ԱՄՀ-ն եւ ԵՀ-ն հուլիսի 10-ին կավարտեն Հունաստանի ֆինանսական կարիքների գնահատումը
ՄիջազգայինԵվրոպայի կենտրոնական բանկը (ԵԿԲ), Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Եվրահանձնաժողովը (ԵՀ) պետք Է հուլիսի 10-ի երեկոյան ավարտեն Հունաստանի ֆինանսական կարիքների եւ նրա պարտքի կայունության գնահատումը, լրագրողներին հաղորդել Է Եվրամիության ղեկավարությանը մոտ կանգնած մի աղբյուր, տեղեկացնում Արմենպրեսը:
«(Ընթանում Է) պարտքի կայունության եւ ֆինանսավորման կարիքների գնահատումը: Դա պետք Է ավարտվի այսօր երեկոյան»,- ասել Է նա:
Այդ գնահատումը տեղի Է ունենում Եվրամիության կողմից վարկավորման երրորդ ծրագրի համար՝ երկրի հարցման շրջանակներում, այս անգամ Եվրոպայի կայունության մեխանիզմի (ESM) կողմից: Այդ գնահատումը Եվրախմբին կներկայացվի հուլիսի 11-ին: Առանց դրա չի կարելի պաշտոնապես սկսել վարկավորման ծրագրի բանակցությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: