«Վեցնյակը» վերսկսել է Իրանի հարցով բանակցությունները
ՄիջազգայինՄիջազգային միջնորդ երկրների «վեցնյակը» վերսկսել է Իրանի միջուկային հարցով բանակցությունները։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»։
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին, ԵՄ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Վիեննայում հանդիպել են Իրանի միջուկային խնդրի քննարկման համար։