Աճուրդում 4,7 մլն դոլարով վաճառվել Է Երկրորդ համաշխարհայինի ժամանակների բրիտանական կործանիչը
ՄիջազգայինԱճուրդում 3,1 միլիոն ֆունտ (4,7 միլիոն դոլար) ռեկորդային գումարով հուլիսի 9-ի երեկոյան վաճառվել Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական Spitfire կործանիչը: Այս մասին հայտարարել են Christie's աճուրդային տան ներկայացուցիչները, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Մարտական մեքենայի գնահատման արժեքը կազմել Է 2,5 միլիոն ֆունտ (3,84 միլիոն դոլար): Վաճառքի գումարը կրկնապատիկ գերազանցել Է Spitfire-ի գնի նախկին ռեկորդը:
Որպես ինքնաթիռի վաճառորդ են հանդես եկել ամերիկացի հավաքորդ, միլիարդատեր Թոմաս Քապլանը եւ նրա կին Դաֆնան: Իրացումից ստացված միջոցները փոխանցվել են այն բարեգործական կազմակերպությանը, որն օգնում Է Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի վետարաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: