Արաբական կոալիցիան նոր հարվածներ է հասցրել Եմենին
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական ուժերի կոալիցիան մի քանի հարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի շրջաններին, քաղաքում պայթյուններ են հնչում, գրում է Sputnik-ը՝ վկայակոչելով անվտանգության ուժերում իր աղբյուրները։
«Հարվածներից մեկը հասցվել է մարզադաշտի խնջույքների սրահին, իսկ մյուս հարվածները եղել են գեներալ Ալի ալ Կոհլանիի տան ուղղությամբ։ Կոալիցիայի ինքնաթիռները դեռեւս չեն լքում Սանայի երկինքը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
Զոհերի մասին տեղեկություններ չկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։