Նեմցովի ժառանգության բաժանման հարցով հայց է ներկայացվել դատարան
ՄիջազգայինՌԴ Մոսկվա քաղաքի «Պրեսենսկի» դատարանը ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի ժառանգության բաժանման հարցով հայց է ստացել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատարանի մամուլի ծառայությունը։
«Դատարան է դիմել քաղաքացուհի Եկատերինա Իֆտոդին։ Պատասխանող կողմը Նեմցովի երեխաներն են՝ Ժաննան, Անտոնը եւ Դիանան։ Հայցվոր կողմը պահանջում է ընդունել, որ իր որդու հայրը Բորիս Նեմցովն է, եւ որ նա այդպիսով ժառանգության իրավունք ունի»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Թե ինչ ունեցվածքի մասին է խոսքը, չի հստակեցվում։