ՀԱՀ-ն Ադրբեջանին կես մլն դոլարի ռազմամթերք է վաճառել
ՄիջազգայինՀարավաֆրիկյան Հանրապետությունը Ադրբեջանին 508 հազար դոլարի ռազմամթերք է վաճառել։
ՀԱՀ հասարակ սպառազինությունների վերահսկողության հանձնաժողովը հրապարակել է 2015թ. հունվար-մարտի զեկույցը՝ խորհրդարանին տեղեկություններ ներկայացնելով վաճառված սպառազինությունների մասին, հայտնում է iol.co.za կայքը։
Կայքը միաժամանակ նշում է, որ Ադրբեջանը հակամարտության մեջ գտնվող երկիր է, ու այս տարի երկու կողմերը զոհեր են ունեցել։
Ադրբեջանից բացի, ՀԱՀ-ը զինամթերք է վաճառել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում իսլամիստների դեմ պայքարող երկրներին։