Քրդերը Սիրիայի Հասաքեի նահանգում գյուղեր են ազատագրել
ՄիջազգայինՔրդական ինքնապաշտպանական ուժերը հուլիսի 10-ին վերահսկողություն են հաստատել Հասաքեի նահանգի երկու գյուղերի վրա: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, «Իսլամական պետության» հետ բախումների արդյունքում ազատագրվել են Թել Աբու Ամշա, Ազիզիե գյուղերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ քրդական ուժերը Այն Այիսա գյուղաքաղաքից փորձում է վռնդել ԻՊ-ին:
Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ՝ սիրիական բանակը Կունեյտրայի նահանգում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման թաքստոցներ ու հավաքատեղիներ է ոչնչացրել: Մասնավորապես, նրանք լուրջ կորուստներ են կրել Կունեյտրա քաղաքի արևելքում գտնվող Մասհարա գյուղում: Բացի տասնյակ ահաբեկիչներից, ոչնչացվել են նրանց պատկանող մեծ քանակությամբ զենքեր ու զինամթերք:
Բախումները զինյալների դեմ շարունակվում են Իդլիբի, Համայի նահանգներում:
Դամասկոսում օդային ուժերը հարվածել են ահաբեկիչների զինապահեստների ուղղությամբ: Զաբադանիի շրջանում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Բացի այդ, Արևելյան Ղուտայում ահաբեկչկան խմբավորումների երկու ղեկավարներ են սպանվել: Բախումներ են ընթցել Դումա, Հարասթա, Ռիհան շրջաններում:
Սիրիական բանակն ավելի քան