Թունիսի անվտանգության ուժերը հինգ իսլամիստների են ոչնչացրել
ՄիջազգայինԹունիսի անվտանգության ուժերը հուլիսի 10-ին հինգ իսլամիսնտրի են ոչնչացրել երկրի հարավում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, սա իսլամիստների հետ առաջին բախումն է նրանց՝ հունիսի 26-ին ծովափնյա Սուս քաղաքում իրականացրած հարձակումից հետո:
Աղբյուրը նաև տեղեկացրել է, որ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են Օմրանի շրջանում:
Թունիսի վարչապետ Հաբիբի Սիդը հուլիսի 10-ին հայտարարել է, որ Թունիսն աշխատանքներ է տանում պաշտպանելու բրիտանական հաստատությունները` ավելացնելով, որ հեռախոսով կապ կհաստատի Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ` տեղեկացնելու, որ իր երկիրը պատրաստ է պաշտպանել բոլոր զբոսաշրջիկներին, չնայած ահաբեկչական սպառնալիքների աճին:
Հունիսի 26-ին Թունիսի Սուս քաղաքում
Ավելի վաղ` մարտի 18-ին, Թունիսում ահաբեկիչները