Հունաստանը ԵՄ-ից 53 մլրդ եվրո է խնդրել
ՄիջազգայինՀունաստանը միջազգային վարկատուների հետ համաձայնության գալու նոր առաջարկի շրջանակներում ԵՄ-ից 53.5 մլրդ եվրո է խնդրել 3 տարվա համար: Գումարն անհրաժեշտ է վարկատուների առջեւ ստանձնած պարտավորությունները մարելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հունաստանն առաջարկել է մինչեւ 2016թ. պահպանել կղզիների արժեքի վրա ավելացրած արտոնյալ հարկը: Բացառություն կկազմեն առավել հարուստ եւ զբոսաշրջիկների շրջանում հայտնի կղզիները: Նախկինում Հունաստանը պնդում էր, որ արտոնյալ հարկը պահպանվի անխտիր բոլոր կղզիների համար: Բացի այդ, Աթենքը մտադիր է մինչեւ 2020թ. պահպանել առավել աղքատ թոշակառուների լրացուցիչ թոշակները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել գյուղատնտեսության ոլորտում գործող մի շարք արտոնությունները եւ բարձրացնել առեւտրային հարկը 26 տոկոսից մինչեւ 28 տոկոս: Աթենքը համաձայն է բարձրացնել նաեւ նավագնացությամբ զբաղվող ընկերությունների հարկը եւ չեղարկել նավատերերի արտոնությունները: