Էրդողանը Թուրքիայում կոալիցիոն կառավարության անհրաժեշտություն է տեսնում
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում կոալիցիոն կառավարություն կազմելու նախաշեմին հայտարարություն է արել՝ ուղղված մեջլիսի կուսակցություններին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» ; պարբերականը, Ստամբուլի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանը հաջողություն է մաղթել վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուին, ում հանձնարարվել է կառավարություն կազմելու գործը:
Նախագահը նշել է, որ «երկիրը նոր կոալիցիոն կառավարության կարիքը ունի, որը ոչ թե կկենտրոնանա անցյալի վրա, այլ կգտնի առկա խնդիրների լուծումը և ջանքեր կներդնի Թուրքիայի բարեկեցիկ ապագայի կառուցման համար»: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ այս հարցում մեջլիսի կուսակցությունների վրա պատասխանատվության մեծ բաժին է ընկած:
Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնապես հանձնարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուին կազմելհանրապետության 63-րդ կառավարությունը: Քանի որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանականընտրություններում որևէ կուսակցության չի հաջողվել ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունըմիակուսակցական կառավարություն կազմելու համար, նախագահի հանձնարարականից հետո 45 օրերի ըն թացքումմեջլիս անցած կուսակցությունները պետք է գան համաձայնության կոալիցիոն կառավարություն կազմելու հարցիշուրջ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չկազմվի, ապա երկրում կհրավիրվեն վաղաժամխորհրդարանական ընտրություններ: