Կահիրեում Իտալիայի հյուպատոսության մոտ ռումբ է պայթել
ՄիջազգայինԵգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի շենքի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ենթադրվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել դիվանագիտական առաքելության շենքի պատի մոտ կայանած ավտոմեքենայում: Պայթյունի հետևանքով փլուզվել է շինության դիմային հատվածի զգալի մասը:
«ՌԻԱ Նովոստի»-ի տվյալներով՝ Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսամա Աբդել Գաֆարը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել: