Հունաստանի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը լուծված չէ. Դեյսելբլում
ՄիջազգայինԵվրախումբը կարծում է, որ Հունաստանի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը լուծված չէ: Այս մասին հայտարարել է Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումը, գրում է The Telegraph-ը:
«Բաց է մնում վստահության մեծ հարցը. արդյոք Հունաստանի կառավարությունը արժանի է վստահության, ի վիճակի է արդյոք իրագործել այն, ինչ խոստանում է»,- ասել է Դեյսելբլումը:
Նրա խոսքով՝ Աթենքը պետք է ցույց տա, որ շահագրգռված է վստահությունը վերականգնելու գործում: