Իրանում մի խումբ ահաբեկիչներ են ոչնչացվել
ՄիջազգայինԻրանի արեւելքում սահմանապահները սպանել են ահաբեկիչների մի խումբ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սահմանային զորքերի ղեկավար գեներալ Քասեմ Ռեզայիին:
Նրա խոսքով՝ հանցագործները Իրանի արեւելյան սահմանից ներթափանցել են երկրի տարածք եւ մարտի բռնվել սահմանապահների հետ: «Մեզ հաջողվել է մարտի ընթացքում ոչնչացնել ամբողջ խումբը եւ գերի վերցնել 3 ավազակի, որոնք հիմա ցուցմունք են տալիս»,- պարզաբանել է Ռեզային ճեպազրույցի ժամանակ:
Իրանի իրավապահ մարմինները կարծում են, որ նրանք մտադիր էին ահաբեկչություններ կազմակերպել Զահեդին, Քերման եւ Բամ քաղաքներում: