Իրանն ու «վեցնյակը» չեն կարողանում համաձայնության գալ ռազմական էմբարգոյի շուրջ
ՄիջազգայինԻրանն ու «վեցնյակը» չեն կարողանում համաձայնության գալ Թեհրանի նկատմամբ ռազմական էմբարգոն չեղյալ հայտարարելու հարցի շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել են արեւմտյան պատվիրակության կազմում ունեցած աղբյուրները, իրանական կողմը պատրաստ է եղել էմբարգոն պահպանել գործարքը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում միայն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել էր, որ Իրանի հետ բանակցություններում մի շարք բարդ հարցեր կան: