ԻՊ-ն ստանձնել է Կահիրեում Իտալիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
ՄիջազգայինԱյսօր ցերեկը Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
«Գազետա»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ ԻՊ-ն հանդես է եկել սոցցանցերում:
Այսօր Կահիրեում Իտալիայի հյուպատոսարանի մոտ ականապատ մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով տուժել էր 5 մարդ, այդ թվում` 2 ոստիկան, 3 անցորդ:
Իտալիայի իշխանությունները այս միջադեպից հետո հանդես էին եկել ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության կոչով: