Լավրովն ու Քերին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և նրա ռուսաստանցի գործընկերը` Սերգեյ Լավրովը, քննարկել են Վիեննայում ընթացող Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` արտաքին գերատեսչությունների ղեկավարների քննարկումը տեղի է ունեցել հեռախոսազրույցի միջոցով: Նրանք մասնավորապես խոսել են ձեռք բերվելիք համաձայնության երկարաժամկետության անհրաժեշտության մասին:
Ռուսաստանյան աղբյուրը նշում է, որ ըստ պաշտոնական հաղորդագրության` հեռախոսային քննարկումը նախաձեռնել է ամերիկյան կողմը:
Վիեննայում շարունակվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Մինչ այդ հնչել էին հայտարարություններ, թե որոշակի առաջընթաց կա: