Հուլիսի 12-ը քաղավիացիայի բորտ ուղեկցորդների համաշխարհային օրն է
ՄիջազգայինԱմեն տարի հուլիսի 12-ին իրենց մասնագիտական տոնն են նշում աշխարհի ամենառոմանտիկ մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ քաղաքացիական ավիացիայի բորտ ուղեկցորդները։
Կարող է զարմանալի թվալ, բայց այդ մասնագիտությունն արդեն 80 տարեկան է։ Համարվում է, որ այն ստեղծվել է Գերմանիայում 1928 թվականին, երբ օդանավ են վերցրել հատուկ մարդկանց, որոնց պարտականությունների մեջ մտնում էր թռիչքի ժամանակ ծառայություններ մատուցելը, հաղորդում է Calend-ը։
Նախկինում դրանով զբաղվում էր երկրորդ օդաչուն, ինչը ռիսկային էր թռիչքի անվտանգության տեսանկյունից։
Սկզբում բորտ ուղեկցորդի աշխատանքն իրականացնում էին տղամարդիկ, առավել հաճախ թանկարժեք ռեստորանների նախկին մատուցողները, սակայն 1930 թվականին ԱՄՆ-ում գաղափար է ծագել այդ աշխատանքում ներգրավել գրավիչ աղջիկների, ինչը լրացուցիչ գովազդ կլիներ։