Ամերիկացի հաքերները փորձել են գերմանական ու ֆրանսիական զենքերի մասին տեղեկություններ ստանալ. Bild
ՄիջազգայինԱմերիկյան ցանցահենները փորձել են տեղեկություններ ստանալ Գերմանիայի և Ֆրանսիայի զենքերի մասին. հաղորդում է գերմանական Bild թերթը:
«Գերմանիայի հետախուզական ծառայությունն օտարերկրյա մի ծառայությունից տեղեկություն է ստացել EADS Deutschland ընկերությունից տվյալների ենթադրյալ գողության մասին»,-գրում է Bild-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին:
Թերթը երկու փաստաթուղթ է ներկայացրել. համաձայն որոնց 2011 թվականի նոյեմբերի 2-ին, երեք ժամվա ընթացքում Եվրոպական աէրոտիեզերական և պաշտպանական կոնցեռնի (EADS) և ԱՄՆ-ից ինչ-որ ցանցահենների միջև ավելի քան 5116 անգամ կապ է հաստատվել:
Անհայտ անձիք փորձել են ճշտել Սաուդյան Արաբիայի սահմաններն ամրապնդելու համար կոնցեռնին արված պատվերի մանրամասները:
Ինչպես նշում է թերթը, ԱՄՆ-ն փորձել է Դաշնային հետախուզական ծառայությունից ֆրանսիական և գերմանական զենքերի մասին տեղեկություններ ստանալ նաև դեռևս 2005 թվականին:
Համաձայն փաստաթղթերի՝ հետախուզական ծառայությունը դրա տակ տնտեսական պատճառներ չի տեսնում: Փաստաթղթում նաև հստակ չի նշվում, թե ինչ արտասահմանյան ծառայություն է ուղարկել զեկույցը: