Եվրոխումբը Հունաստանի հրցով իր որոշումը կներկայացնի ԵՄ գագաթաժողովի ժամանակ
ՄիջազգայինԵվրոխումբը (եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների խորհուրդը) այսօր՝ հուլիսի 12-ին, կշարունակի Հունաստանի հարցով իր նիստը։ Ֆինանսների նախարարները պետք է Հունաստանի հարցով իրենց որոշումը ներկայացնեն ԵՄ հանձնաժողովին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մասնավորապես, նրանք պետք է կամ առաջարկեն Հունաստանին օգնության երրորդ ծրագիրն սկսել, կամ խոստովանել, որ Աթենքն ունակ չէ անգամ հեռու հեռանկարում վճարել 315 մլրդ դոլարի հասնող իր պարտքը (ՀՆԱ 175 տոկոսը), հետեւաբար երկրին սպասվում է դեֆոլտ եւ ժամանակավոր կամ վերջնական հեռացում եվրոգոտուց։
Վերջնական որոշումը կկայացվի այսօր ԵՄ գագաթաժողովում։