Պետրոս Մարկարիսի վեպը «կանխագուշակում» էր եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը
ՄիջազգայինԳրեթե կեսգիշեր է, հաշված րոպեներ անց Հունաստանը կլքի եվրոգոտին: Բանկերը փակ են, հեռուստաշոուներում թեժ քննարկում են, արդյո՞ք կվճարեն աշխատավարձերը… եւ տեսուչ Խարիտոսը պետք է նոր հանցագործություն հետաքննի:
France Press գործակալությունը գրում է, որ այս մարգարեական, չնայած եւ մտացածին վեպը երեք տարի առաջ՝ 2012 թվականին, գրել է հույն կուռքային գրող, քրեական վեպերի հեղինակ Պետրոս Մարկարիսը, եւ գրավել բազմաթիվ ընթերցողների նույնիսկ Հունաստանի սահմաններից դուրս, հատկապես Գերմանիայում: Նրա գրքերն այս երկրում գլխավորել են բեսթսելլերների ցուցակը:
78-ամյա գրողը ծնվել է Ստամբուլում: Նրա մայրը հույն է, հայրը՝ հայ: Կրթություն ստանալով Վիեննայում՝ Մարկարիսը թարգմանել է Գյոթեի եւ Բրեխտի ստեղծագործությունները: Նա ազատորեն տիրապետում է գերմաներենին, սակայն իր վեպերը գրում է հունարեն: Գրողը Գերմանիայում Գյոթեի մեդալ է ստացել:
2012 թվականին գրված «Հաց, կրթություն, ազատություն» վեպում, որը նրա «ճգնաժամային եռագրության» շարքում երրորդն է, արդեն ներկայացվել է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալը: