Աղբյուր. Լավրովը հուլիսի 12-ին կմասնակցի Իրանի հարցով բանակցություններին
ՄիջազգայինՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր պլանավորում է Վիենայում միանալ Իրանի և «վեցյակի» բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:
«Լավրովը պլանավորում է Վիենայում մասնակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին»,- ասել է գործակալության զրուցակիցը: