Մեքսիկայում հրաբխի պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
ՄիջազգայինՄեքսիկայի Կոլիմա հրաբխի ակտիվությամբ պայմանավորված՝ հարակից բնակավայրերից առնվազն 800 մարդ է տարհանվել, քանի որ չի բացառվում, որ ուժգին ժայթքում տեղի կունենա. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ մասնագետները նշում են Կոլիմայի բարձր ակտիվության մասին, որը շատ նման է 1913 թվականին իրավիճակին, երբ տեղի էր ունեցել հրաբխի պատմության ամենահուժկու ժայթքումը:
Փորձագետներն ուղղաթիռներով շրջայցի ընթացքում նկատել են, որ լավան շարունակում է հոսել: Արդյունքում որոշվել է 12 կմ շառավղով գտնվող բնակավայրերից տարհանել մարդկանց:
Հրաբխի ակտիվությամբ և մոխրի արտանետմամբ պայմանավորված՝ կոմերցիոն և մասնավոր թռիչքների համար փակվել է Կոլիմայի օդանավակայանը:
Կոլիման համարվում է «կրակային հրաբուխ», քանի որ այն բավական ակտիվ է, և 1576 թվականից ի վեր ավելի քան 40 ժայթքում է գրանցվել: