«Աջ սեկտորի» առաջնորդը կոչ է արել շարունակել ակցիաները մինչեւ Ավակովի հրաժարականը
ՄիջազգայինՈւկրաինայում «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի յարոշը կոչ է արել իր խմբավորման մարտիկներին շարունակել քաղաքական ակցիաները մինչեւ ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականի պահանջի կատարումը։ Ուկրաինայի արեւելքում Մուկաչեւո քաղաքը հուլիսի 11-ին դարձել է քարտեզի վրա ամենաթեժ կետերից մեկը այն բանից հետո, երբ «Աջ սեկտորի» ներկայացուցիչները հակադրության մեջ են մտել ոստիկանության եւ տեղի բիզնես կառույցների հետ։ Փոխհրաձգության հետեւանքով, ուկրաինացի ուժայինների տվյալներով, սպանվել են երեք հարձակվողներ, եւս 5-ը վիրավորվել է։ Բացի այդ, վիրավորվել է եւս 10 մարդ, որոնցից 4-ը հատուկջոկատայիններ են, մեկը՝ ոստիկան եւ 5 քաղաքացիական անձ։
Ոչնչացվել է երկու ոստիկանական մեքենա։ «Աջ սեկտորի» Անդրկարպատյան մարզային մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Սաչկոն հաստատել է, որ իրենց կազմակերպությունն առնչություն ունի Մուկաչեւոյում տեղի ունեցած հրաձգությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
«Կոչ ենք անում շարունակեն անժամկետ քաղաքական ակցիաները, մինչեւ մեղավորների կալանավորումը, Անդրկարպատյան մարզի ուժային կառույցների ողջ ղեկավարության եւ ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը»,- գրել է Յարոշը «Ֆեյսբուքի» իր էջում։