Հունաստանի հարցով ԵՄ գագաթաժողովը հետաձգվել է մինչեւ Եվրոխմբի բանակցությունների ավարտը
ՄիջազգայինՀունաստանի հարցով ԵՄ-ի եւ եվրոգոտու գագաթաժողովը հետաձգվել է մինչեւ Եվրոխմբի բանակցությունների վերջնական ավարտը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոգոտու գագաթաժողովը չի կսվի, քանի դեռ չեն ավարտվել Հունաստանի հարցով Եվրոխմբի բանակցությունները»,-ընդգծել է Տուսկը։
Գագաթաժողովի սկիզբը նախատեսված էր տեղի ժամանակով 15.00-ին, սակայն Եվրոխումբը չի հասցնում մինչ այդ ավարտել բանակցությունները, որպեսզի գագաթաժողովում ներկայացնի իր առաջարկները Հունաստանի հարցով։ Պետությունների ղեկավարները հուլիսի 12-ին պետք է հանդիպեն եվրոգոտու 19 անդամ երկրների ձեւաչափով, ապա նաեւ ԵՄ 28 երկրների ղեկավարների ձեւաչափով։