ԱՄՆ-ում բեռնատարը բախվել է ձիակառքին. մահացել է 9-ամյա տղան եւ նրա մայրը
ՄիջազգայինԱմերիկյան Փենսիլվանիայի նահանգում բեռնատարը բախվել է ձիակառքին. մահացել է 9-ամյա տղան եւ նրա մայրը։
Ճանապարհային ոստիկանության տվյալներով, տարածաշրջանային մայրուղիներից մեկում փոստային ծառայության բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ձիակառքին, որի մեջ եղել է 6 անձից բաղկացած ընտանիք։ Մայրն ու երեխաներից մեկը տեղում մահացել են։ Ընտանիքի հայրը, ինչպես նաեւ 11-13 տարեկան երեք երեխաները տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժել է նաեւ բեռնատարի վարորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։