Մոգերինին հայտարարել է Իրանի հարցում բանակցությունների «որոշիչ ժամերի» մասին
ՄիջազգայինԵվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» միջեւ ընթացող բանակցություններում «վճռորոշ պահի» մասին, հաղորդում է Gazeta.Ru-ն։
«Գալիս են վճռորոշ ժամերը»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ համաձայնագիրը կարող է կնքվել մինչեւ օրվա վերջը։