Ռուսաստանում 16-ամյա աշակերտուհին ընկել է պատուհանից
ՄիջազգայինՌուսաստանի Ռեուտովո գյուղում 16-ամյա աշակերտուհին ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից: Ստացված վնասվածքներից աղջիկը մահացել է. փոխանցում է РЕН ТВ-ն:
16-ամյա աշակերտուհին ժամանել էր Սանկտ Պետերբուրգից՝ իր 22-ամյա ընկերոջ մոտ, ով բնակարան էր վարձակալում Ռեուտովոյում, որտեղ էլ հայտնաբերվել է մարմինը:
Հայտնի է, որ աղջիկը 12 տարի բուժվել է հոգեբույժի մոտ: