Իսպանիայում փառատոնի ժամանակ օդապարիկ է ընկել. Օդաչուն մահացել է
ՄիջազգայինԻսպանական Իգուալադայում Եվրոպական փառատոնի ընթացքում օդապարիկ է ընկել, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 6-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
Խնդիրները ծագել են վայրէջքի ժամանակ, նշված է փառատոնի Թվիթերյան էջում։
Մահացածը օդապարիկի օդաչուն է։ Վեց վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս երեքը տեղափոխվել են հիվանդանոց, մյուսների վնասվածքներն թեթեւ են։
Օդապարիկների եվրոպական փառատոնը տեղի է ունենում ամեն տարի, 1997-ից ի վեր։ Դա նման տիպի ամենախոշոր միջոցառումն է Իսպանիայում եւ Եվրոպայի հարավում։