ԼՂՀ ԱԺ նախագահը Ամերիկայի հայկական համագուրմարի անդամների հետ քննարկել է համագործակցության ուղիները
ՄիջազգայինԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին եւ նույն կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։
ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունների գործունեության հիմնական ուղղությունները եւ այդ համատեքստում Ամերիկայի հայկական համագումարի եւ Արցախի խորհրդարանի փոխգործակցության թեմաները:
ԼՂՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել ԱՀՀ հետ նախորդ տարիների համագործակցության արդյունքներից եւ վստահեցրել` այն շարունակելու պատրաստակամության մասին:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, Արցախի հանրային-տնտեսական կյանքի աշխուժացման հարցերի շուրջ, եւ նախանշվել են հետագա անելիքները: