Մեքսիկացի նարկոբարոնը երկրորդ անգամ փախել է բանտից
ՄիջազգայինԷլ Չապո մականունով մեքսիկացի նարկոբարոն Հոակին Գուսմանը Մեքսիկայում փախել է բանտից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ին:
«Սինալոա» կարտելը ղեկավարող Էլ Չապոն արդեն երկրորդ անգամ է փախուստի դիմում բանտից:
Վերջին անգամ նրան լոգարանի մոտակայքում են տեսել: Մոտակա օդանավակայանից թռիչքները ժամանակավորապես դադարեցրել են:
2014 թվականին Էլ Չապոն ձերբակալվել էր մեքսիկական եւ ամերիկյան հատուկ ծառայությունների համատեղ գործողության արդյունքում: 2011 թվականին նա Forbes-ի վարկածով աշխարհի ամենաշատ հետախուզվող հանցագործների ցուցակի առաջին տեղում էր: