Մոսկվան քննարկում է Հունաստանին հումքի ուղղակի մատակարարումների հարցը
Միջազգայինnews.am-ը գրում է.
Ռուսաստանի իշխանությունները քննարկում են Հունաստանին էներգետիկ հումքի ուղղակի մատակարարումների հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին։
«Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է աջակցել Հունաստանի տնտեսության վերականգնմանը՝ էներգետիկ սեկտորում համագործակցության ընդլայնման ճանապարհով։ Այդ կապակցությամբ մենք ուսումնասիրում ենք մոտ ապագայում հունական պետությանը էներգետիկ հումքի ուղղակի մատակարարումների հնարավորությունը»,-ասել է Նովակը։
Նրա խոսքով, համապատասխան համաձայնագիրը կարող է կնքվել առաջիկա շաբաթների ընթացքում։