Հյուսիսային Կորեայի զինվորականների խումբը ներխուժել է ապառազմականացված գոտի
Միջազգայինnews.am-ը գրում է.
Հարավային Կորեան միջկորեական սահմանին Հյուսիսային Կորեայի զինվորականների կողմից խախտում է գրանցել: Կորեական ժողովրդական բանակի զինված զինծառայողների խումբը կարճ ժամանակով ներխուժել է ապառազմականացված գոտի եւ հեռացել այն բանից հետո, երբ հարավկորեական կողմը նրանց ուղղությամբ մի քանի նախազգուշական կրակոց է արձակել: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրին:
Սա այս տարվա ընթացքում առաջին նման դեպքն է: 2014 թվականի հոկտեմբերին երկու Կորեաների զինվորականները փոխհրաձգություն էին սկսել ապառազմականացված գոտի հյուսիսկորեական բանակի զինվորների ներծուժումից հետո:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռազմական գոտին սահմանվել է 1950-53 թվականների միջկորեական զինված հակամարտության ավարտից հետո: Այն որպես սահման է ծառայում Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ, որոնք տեխնիկապես մինչեւ հիմա պատերազմական իրավիճակում են: