Մեքսիկացի թմրաբարոնը բանտից փախուստի է դիմել թունելով
ՄիջազգայինՄեքսիկայի ոստիկանությունը բանտի տարածքում թունել է գտել, որով փախուստի է դիմել թմրաբարոն Խոակին Գուսման Լոերան, որն առավել հայտնի է որպես «Էլ Չապո» (կարճլիկ)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գուսմանը երկրորդ անգամ է փախուստի դիմել խիստ ռեժիմի բանտից։
«Ֆրանս Փրեսի» փոխանցմամբ, նրա խցում 1,5 կմ երկարությամբ թունել է հայտնաբերվել։
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 18 մար, որոնք կարող են առնչություն ունենալ փախուստին։
Գուսմանը կալանավորվել է 1993 թվականին եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ 2001-ի հունվարի 19-ին թմրաբարոնը փախուստի է դիմել բանտից՝ թաքնվելով լվացքատան մեքենայի մեջ։ Նրա փախուստի մեջ ներգրավված է եղել 80 մարդ։ Թմրաբարոնին հաջողվել է բռնել 2014 թվականի փետրվարին։
Նրա կարողությունը գնահատվում է մեկ մլրդ դոլար։ Նա մի քանի անգամ հայտնվել է Forbes ամսագրի կողմից կազմված աշխարհի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանց ցանկում։