Ռոուհանին Իրանի ԱԳՆ-ն է փոխանցել «վեցյակի» հետ գործարքի պայմանները
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանին ստորագրել և կատարման համար Իրանի ԱԳՆ և ատոմային էներգիայի հարցերով կազմակերպությանն է փոխանցել Իրանի միջուկային բանակցությունների շրջանակներում երկրի իրավունքների պաշտպանության մասին օրենքը, գրում է gazeta.ru-ն:
Օրենքի նախագիծը Իրանի խորհրդարանը հավանության կարժանացնի հունիսի 23-ին, օրենքի ընդունման համար քվեարկել է 244 խորհրդարանականներից 213-ը:
Օրենքի տեքստի համաձայն՝ Իրանն ընդունում է «միջազգային միջնորդների վեցյակի» համաձայնեցրած պայմանները այն դեպքում, եթե երկրի նկատմամբ պատժամիջոցները հանվեն նույն օրը:
Բացի այդ օրենքի տեքստում նշվում է, որ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների վրա սահմանափակումները չեն տարածվի:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը և միջազգային միջնորդների վեցյակը համաձայնության են եկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության տեխնիկական հարցերի մեծ մասի շուրջ: