Անօթևանը վերադարձրել է գտած 2400 դոլարը, իսկ հետո հրաժարվել է 5000 դոլար օգնությունից
Միջազգայինtert.am-ը գրում է.
Լրատվամիջոցները վերջերս պատմել էին Մեծ Բրիտանիայի Կոլումբիա բնակավայրում անտուն մի մարդու մասին պատմություն, ով 2400 դոլար էր գտել և ապշեցուցիչ քայլ էր արել՝ այն անանուն կերպով հանձնելով ոստիկանությանը, գրում է Viralnova-ն:
Անօթևան մարդու ազնվությունը դիպչել էր իր համայնքի, ինչպես նաև ողջ աշխարհի մարդկանց սրտերին, և տեղի լրագրողներից մեկը համացանցում արշավ էր սկսել և ավելի քան 5000 դոլար հավաքել՝ տղամարդուն օգնելու համար:
Երբ տղամարդն իմացել է հավաքված գումարի մասին, նա ևս մեկ անգամ զարմացրել է բոլորին՝ խնդրելով այն նվիրաբերել կարիքավոր մարդկանց ուտելիք տրամադրող նախաձեռնություններին: Նա հայտնել է, որ միակ բանը, որ ցանկանում է դա օգնելն է իրեն աշխատանք գտնել:
Լրագրողը, ով սկսել էր գումար հավաքելու արշավը, հարգելով նրա որոշումը, այժմ բաշխում է հավաքված գումարը տարբեր կազմակերպությունների միջև և փորձում է օգնել անօթևան մարդուն աշխատանք գտնել: