Լոնդոնում ստեղծվել է աշխարհում առաջին ստորերկրյա ֆերման ռմբապաստարանում
Միջազգայինnews.am-ը գրում է.
Լոնդոնում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 30 մետր խորության վրա ռմբապաստարան է կառուցվել, որտեղ կարող է տեղավորվել 800 մարդ։ 70 տարիների ընթացքում այն չի օգտագործվել, իսկ մի քանի տարի առաջ այն վերածվել է ստորերկրյա ֆերմայի, որն անվանել են «Growing Underground»։
Այս տարի այն կտա առաջին բերքը՝ կանաչեղենի բազմաթիվ տեսակների տեսքով, հաղորդում է Kedem-ը։