Թոշակառու կնոջն ու նրա մահացած ամուսնուն գտել են ժայռերի մեջ մնացած մեքենայում
Միջազգայինnews.am-ը գրում է.
Անտառում մոլորված թոշակառուների ընտանիքի Hyundai Sonata-ն երկու շաբաթ անց գտել են Կալիֆորնիայի լեռներում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Press-Enterprise-ին:
68-ամյա Դիանա Բեդվելն ու նրա 79-ամյա ամուսինը՝ Սեսիլ Քնաթսթոնը, ճանապարհից սխալ հատվածում են թեքվել, ինչի արդյունքում հեռավոր անտառում նրանց մեքենան մնացել է ժայռերի մեջ:
Ճակատագրական սխալից մեկ շաբաթ անց Քնաթսթոնը սրտի կաթվածից մահացել է, իսկ նրա կինը դիմացել է եւս 7 օր, մինչեւ շրջակայքում հայտնված ավտոսիրողները գտել են նրանց մեքենան:
Հաղորդվում է, որ թոշակառուները դիաբետով հիվանդ էին, այդ պատճառով չեն կարողացել հեռանալ մեքենայից եւ օգնություն գտնել: