Հնդկաստանի արեւմուտքում հազարավոր կենդանիներ արգելոցում ջրհեղեղի զոհ են դարձել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Հնդկաստանի արեւմուտքում գտնվող Գիրի արգելոցում հազարավոր կենդանիներ ջրհեղեղի զոհ են դարձել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղական NDTV հեռուստաալիքին:
Երկրի այս հատվածում հորդառատ անձրեւների հետեւանքով գետերը դուրս են եկել հունից եւ հեղեղել ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով լեռնազանգվածները, որտեղ հազվագյուտ կենդանատեսակներ են բնակվում: Ջրհեղեղի հետեւանքով հազարավոր կենդանիներ են զոհվել, այդ թվում՝ առնվազն 10 առյուծ, տասնյակ վարազներ, շուրջ 100 բծավոր եղջերուներ եւ այլն:
Բնապահպանական ծառայություններին անհանգստացրել է հատկապես ասիական առյուծների զոհվելը: Մինչեւ ջրհեղեղն այստեղ ընդամենը 523 առյուծ կար: Գիրի արգելոցն ասիական առյուծի բնակության վերջին վայրն է աշխարհում: