Լեւանդովսկին ուղղաթիռով է հասել հացի խանութ (ֆոտո)
ՄիջազգայինՄյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հանգիստն անցկացնում է իր հարազատ գյուղում:
Bild-ի համաձայն՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը ուղաթիռ է վարձել, որպեսզի հասնի խանութ եւ գնի հաց: Բանն այն է, որ Ստենցլեւո գյուղում ամենամոտ հացի խանութը 30 կմ հեռավորության վրա է:
Նշվում է, որ ուղաթիռի 10-ժամյա վարձակալությունն արժե 5 հազար եվրո: Լեւանդովսկին տարեկան մոտ 12 միլին եվրո աշխատավարձ է ստանում «Բավարիայում»:
