Ռուսաստանցի պատգամավորներն առաջարկում են տուգանել մարմնավաճառների հաճախորդներին
ՄիջազգայինՌուսաստանի Պետական դումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Միխեեւը օրինագիծ է պատրաստել, որի համաձայն մարմնավաճառների հաճախորդներին պետք է տուգանեն հենց այնքան գումարով, որքան տուգանում են մարմնավաճառությամբ զբաղվելու համար:
Պատգամավորի կարծիքով, «սեռական ծառայությունների ստացում» անվանումով նոր գոդվածը կօգնի ավելի արդյունավետ պայքար մղել սեռական ծառայությունների մատուցման դեմ, հաղորդում է «Իզվեստիան»:
Այս պահին «սիրո քրմուհիների» վարչական տուգանքը կազմում է 1,5-2 հազար ռուբլի, իսկ հաճախորդների համար տուգանք նախատեսված չէ:
Նշվում է որ ամուսնացածների եւ ամուրիների տուգանքների չափերը տարբեր կլինեն: Ամուրիների տուգանքը կկազմի 1,5-2 հազար ռուբլի, իսկ ահա ամուսնացածների համար այն կկազմի 2-5 հազար ռուբլի, կամ մինչեւ 40 ժամյա հարկադիր աշխատանքներ: