Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացնում
ՄիջազգայինԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացնում: Այս մասին հուլիսի 12-ին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Այսօր ես մեկնում եմ Մոսկվա եւ անհամբերությամբ սպասում եմ ԼՂ հակամարտության հարցով խորհրդակցություններին»,-նշել է ամերիկացի դիվանագետը:
Նա նաեւ հավելել է. «Մենք միասին աշխատում ենք Ղարաբաղում խաղաղության ուղղությամբ»: