Թբիլիսիում տասնյակ մարդիկ են տուժել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի տոմսերի հերթից
ՄիջազգայինԹբիլիսիում տասնյակ երկրպագուներ ոստիկանների հետ բախման պատճառով տուժել են Բորիս Պայչաձեի անվան ստադիոնի մոտ, որտեղ օգոստոսի 11-ին կայանալու է Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնայի» եւ Եվրոպայի լիգայի հաղթող «Սեւիլիայի» միջեւ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը:
Խաղի տոմսեր գնողներից կազմված հերթն այնքան մեծ է եղել, որ ոստիկանները մեծ դժվարությամբ են վերահսկել իրավիճակը: Ֆանատներից շատերը ցանկացել են շրջանցել ոստիկանական շղթան ու մոտենալ տոմսարկղներին: Ոստիկանները ստիպված են եղել դիմել մահակների օգնությանը, ինչի հետեւանքով 3 երկրպագուներ հոսպիտալացվել են: Բացի այդ, տասնյակ երկրպագուներ ստացել են բուժօգնություն, ոմանց էլ օգնություն են ցուցաբերել տեղում, փոխանցում է AP-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Թբիլիսիում վաճառքի է հանվել «Բարսելոնա» - «Սեւիլիա» խաղի տոմսեր, որոնց գները կազմում է 7, 14 եւ 30 եվրո: Բոլոր տոմսերն արդեն սպառվել են: