Հալեպի պատմական հուշարձանների ոչնչացումը քաղաքակրթության դեմ կատարվող հանցանք է
ՄիջազգայինՀալեպ քաղաքի պատմական հուշարձանների, մասնավորապես՝ Հալեպի բերդի եւ Հին քաղաքի վրա իրականացվող ահաբեկչական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են։ Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված Սիրիական հնագիտական հուշարձանների բաժնի տնօրեն Լինա Քութեյֆանը։
«Դամասկոս» պետական միջազգային ռադիոկայանը նշում է, որ Էրդողանի ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող ահաբեկչական կազմակերպությունները պայթեցրել են Հալեպի հին քաղաքի թունելը, ինչի պատճառով ավերվել է բերդի պաշտպանական հատվածը։
Քուֆեյնին խոստովանել է, որ այս պահին Սիրիայի հուշարձանների եւ թանգարանների դեպարտամենտը հնարավորություններ չունի վնասված նմուշները գնահատելու համար, քանի որ բերդի շրջակայքը գտնվում է ահաբեկչական կազմակերպությունների հսկողության ներքո։ «Ահաբեկիչների հարձակման թիրախ են դարձել Հին քաղաքի հուշարձանները, այդ թվում՝ պատմական շուկաներն ու շինությունները»,- նշել է նա։
Հալեպի բերդը շրջապատված է պաշտպանական պատով, որն ունի 6 աշտարակ, եւ իր մեջ ներառում է մզկիթ, պալատ, բաղնիքներ եւ մի քանի շենք։